Հայաստանը ստացել է կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը![]() 3 փետրվարի 2020 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն արդեն ստացել է կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը, ֆեյսբության իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա խոսքով՝ դրանք շատ կարևոր են հիվանդության կանխարգելման և բուժման համար։ «Մինչ օրս հիվանդությանը բնորոշ ախտանիշներով պացիենտ չենք ունեցել, սակայն այսուհետ կկարողանանք կասկածելի դեպքերում նաև լաբորատոր ստուգում անցկացնել: Մնացած բոլոր հակահամաճարակային միջոցառումները պատշաճ իրականացվում են»,- նշել է նախարարը: ՌԴ «Ռոսպոտրեբնադզորն» իր հերթին հայտնել է, որ 2019-nCoV-ի ախտորոշման թեստ համակարգեր է փոխանցել ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներին, այդ թվում՝ Հայաստանին: Թեստերը փոխանցվել են անհատույց: Դրանք մշակել է «Ռոսպոտրեբնադզորի» «Վեկտոր» գիտահետազոտական կենտրոնը: Ավելի վաղ Թորոսյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն ախտորոշիչ թեստեր կստանա Չինաստանից: Նա նշել էր, որ դրանք կիրառվում են միայն կլինիկական ախտանիշների ի հայտ գալու դեպքում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել էր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողով: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում ճանաչել էր միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: Դրանից հետո Հայաստանը 2 ամսով կասեցրել էր վիզաների ազատ ռեժիմը Չինաստանի հետ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |