Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 361-ի![]() 3 փետրվարի 2020 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 361-ի: Թոքաբորբով հիվանդների ընդհանուր թիվը 17,205-ն է, ըստ ՌԻԱ Նովոստիի՝ հայտնում է Չինաստանի առողջապահության պետկոմիտեն: Մեկ օր առաջ հայտարարվել էր 14,380 հիվանդի և 304 մահացածի մասին: Մահացության մեկ դեպք է գրանցվել Ֆիլիպիններում: 2296 մարդ ծանր վիճակում է, 475-ը դուրս են գրվել հիվանդանոցներից: Վերջին 24 ժամում ի հայտ է եկել 2829 նոր դեպք: Բացի այդ՝ Հոնկոնգում վարակի 15 հաստատված դեպք կա, Մակաոյում՝ 8, Թայվանում՝ 10: Չինաստանից դուրս հիվանդների 148 հիվանդ կա: Չինաստանում կորոնավիրուսի նոր տիպ են կասկածում ևս 21,558 անձի մոտ: Հիվանդների հետ շփում ունեցած մոտ 152,700 մարդ հսկողության տակ է: Կորոնավիրուսի հիմնական ախտանիշներն են՝ չոր հազը, դժվարացած շնչառությունը, բարձր ջերմությունը, դողն ու թուլությունը: Որոշ դեպքերում հիվանդությունն ընթանում է առանց թոքաբորբի, սակայն ուղեկցվում է չոր հազով և ոչ շատ բարձր ջերմությամբ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում ճանաչել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |