Չինաստանն ավարտել է կորոնավիրուսով վարակվածների հիվանդանոցի կառուցումը (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Չինաստանի Ուհան քաղաքում ավարտվել է կորոնավիրուսով վարակվածների համար հիվանդանոցի կառուցումը, փոխանցում է ՌԲԿ-ն: Հիվանդանոցը կառուցվել է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հարմանով և հիվանդներին կսկսի ընդունել փետրվարի 3-ից: Չինաստանում մահացել է 300-ից ավելի մարդ, միայն վերջին օրվա ընթացքում՝ 45 մարդ: Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 14,380-ի: Չինաստանից դուրս կորոնավիրուսից մահվան առաջին դեպը կա՝ Ֆիլիպինների 44-ամյա քաղաքացի էր: Բացառապես կորոնավիրուսով վարակվածների համար կառուցված հիվանդանոցում բուժօգնություն ցույց կտան 1400 ռազմական բժիշկ, հիվանդանոցը նախատեսված է 1000 մարդու համար: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում ճանաչել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: Դրանից հետո Հայաստանը 2 ամսով կասեցրել էր վիզաների ազատ ռեժիմը Չինաստանի հետ: Փետրվարի 3-ին Հայաստանը ստացել է կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |