Քոչարյանի գործով դատավորը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը

Քոչարյանի գործով դատավորը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը

PanARMENIAN.Net - Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը: Նրանք հունվարի 31-ին դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել:

«Խորհրդակցական սենյակում քննության առնելով պաշտպանության կողմից ներկայացված միջնորդությունը, որոշում ընդունվեց այն մերժել: Այս որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման»,- հայտարարել է դատավորը, մեջբերում է Panorama.am-ը:

Դատավոր Դանիելյանի նախագահությամբ Քոչարյանի պաշտպաններին՝ «Մարտի 1-ի» ամբողջական նյութերի տրամադրման դեմ դատախազության բերած բողոքի քննությունը շարունակվում։

Դանիելյանը 2019-ի հունիսին Քոչարյանին կալանավորելու որոշում էր կայացել։ Պաշտպանները նախորդ նիստում ներկայացրել էին մի շարք կետեր, որոնք, նրանց խոսքով, հաստատում էին Դանիելյանի ինքնաբացարկի անհրաժեշտությունը:

Ռոբերտ Քոչարյանը գտնվում է կալանքի տակ։ Նա որպես մեղադրյալ է ներգրավված 2008-ի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների քրգործում։ Նրան, ՀԱԿՊ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ու պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---