ԶԼՄ. Մխիթարյանը տրավմայից հետո կարող է դաշտ վերադառնալ մինչև փետրվարի 10-ը![]() 3 փետրվարի 2020 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 25-օրյա դադարից հետո կարող է խաղադաշտ վերադառնալ արդեն մինչև փետրվարի 10-ը, գրում է RomaPress.net-ը: Հենրիխ Մխիթրայանը մկանային վնասվածք էր ստացել հունվարի 5-ին «Տորինոյի» դեմ խաղում: Ավելի վաղ ֆուտբոլիստը ևս «Ռոմայի» երկրպագուների հետ հանդիպմանն ասել էր, որ հնարավոր է դաշտ վերադառնա այս շաբաթ: «Հույս ունեմ՝ «Սասուոլոյի» հետ խաղից հետո, ուզում եմ օգնել թիմին»,- ասել էր Մխիթարյանը: Վնասվածքից ապաքինվող Մխիթարյանը հունվարի 29-ին ճանաչվել էր ՀՀ լավագույն ֆուտբոլիստ: Այս կոչմանը նա արժանանում է արդեն 9-րդ անգամ: «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2019-ի քվեարկության արդյունքներով Մխիթարյանը 109 միավոր էր հավաքել: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |