Դենիս Սամուտ. Համոզված եմ, որ ԵԱՀԿ ՄԽ-ն հաշվի կառնի Consortium Initiative-ի խորհուրդները Ղարաբաղի վերաբերյալ 1 դեկտեմբերի 2008 - 14:00 AMT PanARMENIAN.Net - «Մենք ընդլայնված խորհրդակցություններ անցկացրեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահների, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների հետ»,-PanARMENIAN.Net ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է Consortium Initiative-ի գործադիր ղեկավար կոմիտեի նախագահ Դենիս Սամուտը: Նա հիշեցրել է, որ Consortium Initiative-ը որոշ կոնկրետ ու շատ գործնական առաջարկներ է ուղարկել ԵԱՀԿ ՄԽ-ին այն մասին, թե ինչ կարելի է անել ղարաբաղյան գործընթացում հաջորդ շաբաթներին ու ամիսներին: «Ես ոչ մի կասկած չունեմ, որ դրանք լրջորեն կքննարկվեն, եւ ես հուսով եմ, որ մենք շուտով կկարողանանք տեսնել դրանց արդյունքները»,-նշել է Սամուտը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |