ՌԴ-ն երկրից կարտաքսի կորոնավիրուսով վարակված օտարերկրացիներին

ՌԴ-ն երկրից կարտաքսի կորոնավիրուսով վարակված օտարերկրացիներին

PanARMENIAN.Net - Ռուսաստանը երկրից կարտաքսի կորոնավիրուսով վարակված օտարերկրացիներին, հայտարարել է վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է ՌԲԿ-ն:

Նա հիշեցրել է, որ ՌԴ կառավարության որոշմամբ` կորոնավիրուսը դասվել է շրջապատի համար վտանգավոր վիրուսների շարքին:

Ավելի վաղ ՌԴ-ում կորոնավիրուսի 2 դեպք էր գրանցվել: Փետրվարի 3-ի առավոտի դրությամբ Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 361-ի: Թոքաբորբով հիվանդների ընդհանուր թիվը 17,205-ն է: 2296 մարդ ծանր վիճակում է, 475-ը դուրս են գրվել հիվանդանոցներից:

Միշուստինը նշել է, որ երկրում վարակի տարածման ազգային պլան է հաստատվել:

«Այն թույլ կտա արտաքսել օտարերկրացիներին, եթե նրանց մոտ նման հիվանդություն հայտնաբերվի, և ձեռնարկել հատուկ սահմանափակումներ՝ այդ թվում մեկուսացումը կամ կարանտինը»,- ասել է ՌԴ վարչապետը՝ ընդգծելով, որ իրավիճակը վերահսկվում է:

Միշուստինի խոսքով՝ սահմանափակվել է Չինաստանի քաղաքացիների շարժը, կորոնավիրուսով վարակվածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում ճանաչել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: Դրանից հետո Հայաստանը 2 ամսով կասեցրել էր վիզաների ազատ ռեժիմը Չինաստանի հետ: Փետրվարի 3-ին Հայաստանը ստացել է կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---