ՀՌՀ. Հանրայինը խախտել է Հրայր Թովմասյանի անմեղության կանխավարկածը![]() 3 փետրվարի 2020 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Հանրային հեռուստաընկերության «Լուրերով» հեռարձակված «ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել Հրայր Թովմասյանի մեղադրանքից» վերտառությամբ տեսանյութում խախտվում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի անմեղության կանխավարկածը, հայտարարել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: «Լուրերի» ռեպորտաժում ներկայացվէլ էին Թովմասյանին առաջադրված 2 մեղադրանքի մանրամասները: ՍԴ նախագահի փաստաբանական թիմն այն անվանել էր քրգործում եղած «ապացույցների» ակնհայտ կանխակալ ներկայացման և անմեղության կանխավարկածի «ցինիկ խախտման ցայտուն օրինակ»։ Ըստ հանձնաժողովի՝ առաջին հերթին, այդ սկզբունքը խախտել է Հատուկ քննչական ծառայությունը: «Անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտումը չի կարգավորվում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքով և չի նախատեսում տուգանքի կամ այլ պատժի կիրառում»,- ասվում է ՀՌՀ հայտարարության մեջ: Ըստ ՀՌՀ-ի՝ օրենսդրական նմանատիպ բացերը նվազեցնում են Հանձնաժողովի կարգավորման հնարավորությունները և սահմանափակում ՀՀ քաղաքացիների իրավունքը` ստանալու օբյեկտիվ, անկողմնակալ, ատելության խոսքից և մանիպուլյացիաներից զուրկ տեղեկատվություն: «Հանձնաժողովը տարակուսանք է հայտնել, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հրաժարվել է իր պարզաբանումները ներկայացնել հանրությանը վերը նշված տեսանյութի կապակցությամբ՝ նշելով, որ հանրային հնչեղություն ունեցող դեպքերի վերաբերյալ խորհուրդը պարտավոր է արձագանքել: 2019-ի դեկտեմբերի 27-ին ՀՔԾ-ն Թովմասյանին մեղադրանք էր առաջադրել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։ Նրա նկատմամաբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |