ՊԲ զինծառայող է վիրավորվել

ՊԲ զինծառայող է վիրավորվել

PanARMENIAN.Net - Փետրվարի 3-ին՝ ժամը 07:35-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, նախնական՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, թեթև հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000-ին ծնված Արթուր Տիգրանի Դալաքյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար քննություն է տարվում, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հունվարի 28-ին պաշտպանության բանակի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Նվեր Ավետիսյանը:

Հունվարի 24-ին ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորում էին ստացել ՊԲ զինծառայողներ Հենրի-Հայկ Զաքարեանը և Արմեն Մեսրոպյանը: Զաքարեանի վիճակը ծանր էր, նա վիրահատվել էր:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---