Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 425-ի

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 425-ի

PanARMENIAN.Net - Չինաստանում փետրվարի 4-ի դրությամբ 2019-nCoV կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 425-ի: Դրա հարուցած թոքաբորբով հիվանդության հաստատված դեպքերը Չինաստանում 20,400-ն են:

Ըստ Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի՝ երկրի բնակիչների ավելի քան 23,200-ի դեպքում կորոնավիրուսով վարակված լինելու կասկածներ կան: Հիվանդանոցներից դուրս է գրվել 632 մարդ, գրում է ՏԱՍՍ-ը:

Գրեթե 2800 հիվանդի վիճակը ծանր է, ևս 171,300 բնակիչ կարանտինի մեջ է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում ճանաչել էր միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: Դրանից հետո Հայաստանը 2 ամսով կասեցրել էր վիզաների ազատ ռեժիմը Չինաստանի հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել էր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողով: Ավելի ուշ Հայաստանը ստացել էր կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը:

Կորոնավիրուսի հիմնական ախտանիշներն են՝ չոր հազը, դժվարացած շնչառությունը, բարձր ջերմությունը, դողն ու թուլությունը: Որոշ դեպքերում հիվանդությունն ընթանում է առանց թոքաբորբի, սակայն ուղեկցվում է չոր հազով և ոչ շատ բարձր ջերմությամբ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---