ՀՀ-ում կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացված 6 անձի թեստերը բացասական են![]() 4 փետրվարի 2020 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կորոնավիրուսի կասկածանքով հոսպիտալացված 6 անձի լաբորատոր հետազոտությունների արդյունքում նոր տիպի վիրուսի առկայությունը ժխտվել է: Նոր կորոնավիրուսի թեստերն արդեն մի քանի օր է՝ Հայաստանում են: Հոսպիտալացվածներին նմուշառումներ էին արվել՝ լաբորատոր հետազոտությունների համար: Արդյունքում թե գրիպի, թե կորոնավիրուսի հետազոտությունները բացասական էին եղել, տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից: Գերատեսչությունը հորդորում է խուճապի չմատնվել և հետևել բժիշկների խորհուրդներին՝ զերծ մնալով ոչ մասնագիտական ուղղորդումներից և մեկնաբանություններից: ՌԴ «Ռոսպոտրեբնադզորը» 2019-nCoV-ի ախտորոշման թեստ համակարգեր է փոխանցել ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներին, այդ թվում՝ Հայաստանին: Թեստերը փոխանցվել են անհատույց: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում ճանաչել էր միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: Դրանից հետո Հայաստանը 2 ամսով կասեցրել էր վիզաների ազատ ռեժիմը Չինաստանի հետ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |