Uber-ը Մեքսիկայում արգելափակում է վարորդներին և ուղևորներին. Պատճառը կորոնավիրուսն է![]() 4 փետրվարի 2020 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Uber-ը կասեցրել է 240 օգտատիրոջ հաշիվները, որոնք կարող էին վերջին շրջանում շփված լինել նոր կորոնավիրուսով վարակվածների հետ: Ըստ ընկերության՝ երկու վարորդ շփվել են տեղացի օգտատերի հետ, ով կարող էր կորոնավիրուսով վարակված լինել, ուստի ժամանակավորապես արգելափակվել է այն ուղևորների հաշիվները, որոնց հետագայում տեղափոխել են այդ վարորդները, գրում է «Կոմերսանտը»: Մեքսիկայի առողջապահության նախարարությունը հաստատել է, որ Uber-ի վարորդը կորոնավիրուսի կասկածով ուղևորների է տեղափոխել Լոս Անջելեսից: Մեքսիկայում դեռևս վարակման հաստատված դեպքեր չկան՝ 10 կասկածելի դեպքից 9-ում բժիշկները եզրակացրել են, որ վարակ չկա: Չինաստանում փետրվարի 4-ի դրությամբ 2019-nCoV կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 425-ի: Դրա հարուցած թոքաբորբով հիվանդության հաստատված դեպքերը Չինաստանում 20,400-ն են: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |