ՄԱԿ. ՀՀ-ն՝ զբոսաշրջության ոլորտում ամենաարագ աճող երկրների 20-յակում 4 փետրվարի 2020 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն զբոսաշրջության ոլորտում աշխարհի ամենաարագ աճող երկրների 20-յակում է, ասվում է ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության «միջազգային զբոսաշրջության բարոմետրը» հետազոտության մեջ: Մեր երկիրը 12-րդ հորիզոնականում է՝ 2019-ին զբոսաշրջության ոլորտում 14.4% աճով, գրում է The Independent-ը: Հարևան Թուրքիան և Ադրբեջանը ցուցակում համապատասխանաբար 13-րդն ու 17-րդն են՝ 14 և 11.4% աճով: Հայաստանից առաջ է Իրանը, որը 3-րդ հորիզոնականում է 27.9% աճով: Զբոսաշրջության առավելագույն աճը գրանցվել է Մյանմայում՝ 40.2%, որին հաջորդում է Պուերտո Ռիկոն 31.2%-ով: Առաջին 10-յակում են նաև Ուզբեկստանը, Չերնոգորիան, Եգիպտոսը, Վիետնամը, Ֆիլիպինները, Մալդիվներն ու Բահամյան կղզիները: Ըստ հետազոտության` 2019-ին աշխարհում արտասահմանյան ուղևորությունները հասել են 1.5 մլրդ-ի: Դա 4%-ով ավելի է, քան 2018-ին: Ամենաշատ այցելուներին ընդունել է Ֆրանսիան՝ ավելի քան 90 մլն զբոսաշրջիկ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ Արծվաշենում, որ կանգնած չի մեր զինվորը, մեր տարածքը չի՞ «Ինչու Արծվաշենում որ կանգնած չէ մեր զինվորը, դա մե՞ր տարածքը չէ»․–ասել է նա Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով |