Մանվել Գրիգորյանը դեռևս վերակենդանացման բաժնում է![]() 4 փետրվարի 2020 - 14:43 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է, ասել է նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը: Հարցին, թե կա արդյոք որևէ դրական փոփոխություն՝ Ամիրյանն ասել է. «Բուժման փուլում է», գրում է «Առավոտը»: Ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը փոխել էր Գրիգորյանի խափանման միջոց կալանքը: Մինչև այդ, նրա պաշտպանների միջնորդությունները՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բազմիցս մերժվել էին: Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 մլրդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետմիջոցներից ավելի քան 1 մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |