ԵԱՏՄ սահմանով կանխիկի անցկացման նոր կանոններն ուժի մեջ են մտել![]() 4 փետրվարի 2020 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության երկրներում փետրվարի 4-ից սահմանով կանխիկ գումար անցկացնելու նոր կանոններ են գործում: $100,000-ը գերազանցող կանխիկ գումար և (կամ) դրամական գործիքներ ունեցող ֆիզիկական անձը ԵԱՏՄ մաքսային սահմանը հատելիս պետք է ոչ միայն հայտարարագրի գումարը, այլև փաստաթղթեր ներկայացնի, որոնք հաստատում են այդ միջոցների ծագումը, գրում է ՏԱՍՍ-ը՝ ՌԴ Դաշնային մաքսային ծառայությանը հղումով: Մասնավորապես, խոսքը հաշվեհամարից դրամական միջոցներ հանելու վերաբերյալ բանկային փաստաթղթի, ինչպես նաև կոնվերսիոն գործողությունների, վարկերի ստացման փաստաթղթի մասին է, ինչպես նաև այն փաստաթղթերի, որոնք հաստատում են քաղաքացիական և իրավական գործարքների կատարումը՝ օրինակ, ժառանգություն ստանալն ու նվիրատվությունը: Եթե նման փաստաթղթեր չկան, գումարի և (կամ) դրամական գործիքների փոխադրումը ԵԱՏՄ մաքսային սահմանով չի թույլատրվում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |