Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել![]() 4 փետրվարի 2020 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին բերման են ենթարկել, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա փաստաբան Ամրամ Մակինյանը։ «Քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողներն առանց պատշաճ հիմնավորման բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին: Գնում եմ այնտեղ՝ Նալբանդյան 130»,- ասվում է գրառման մեջ: Ինչպես տեղեկացնում է Aysor.am-ը՝ Ոստիկանության լրատվական ծառայության պետի տեղակալ Էդգար Ջանոյանին հղումով, Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով։ 2019-ի դեկտեմբերին ոստիկանությունը խուզարկել էր Հայրապետյանի տունը: Նա ասել էր, թե խուզարկությունը կապված է իր՝ ֆեդերացիայի նախագահ եղած ժամանակ իրականացված շինաշխատանքների հետ, իսկ շտապողականությունը պայմանավորված է դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններով։ Հայրապետյանը նաև հավելել էր, որ մտադիր չէ հեռանալ երկրից և չի վախենում ձերբակալությունից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |