Երևան-Սևան ճանապարհին բուք է և վատ տեսանելիություն 4 փետրվարի 2020 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 4-ին՝ ժամը 16:05-ի դրությամբ, ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքում բուք է, Գեղարքունիքի մարզի Վերին և Ներքին Շորժա, Այրք և Ախպրաձոր գյուղեր, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները փակ են բոլոր մեքենաների համար: Սոթք-Քարվաճառում բուք է, Քուչակ-Եղիպատրուշ և Քուչակ-Ջրամբար ճանապարհները դժվարանցանելի են բոլորի համար: Շիրակի և Սյունիքի մարզերի ճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է: Երևանում, Տիգրանաշենի ոլորաններում, Շիրակի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում, Լոռու մարզի Սպիտակ, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան և Սարավան-«Զանգեր»-Սիսիան հատվածում ձյուն է տեղում: Գեղարքունիքի, Շիրակի մարզերում, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի տարածաշրջանում, Ապարան-Քուչակ և Երևան-Սևան ճանապարհներին բուք է: Երևան-Սևան ճանապարհի 57-րդ կմ-ին և դեպի Ծովագյուղ տանող ճանապարհահատվածին բուք է և ցածր տեսանելիություն: Սարավան -«Զանգեր» հատվածում մառախուղ է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարսը փակ է բեռնատարների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում 590 բեռնատար է կուտակվել: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |