Զինվորի մահվան փաստով Առաքել Մովսիսյանի որդուն մեղադրանք է առաջադրվել 4 փետրվարի 2020 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրգործով մեղադրանք է առաջադրվել ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդուն՝ Դավիթ Մովսիսյանին, Քննչական կոմիտեին հղումով տեղեկացնում է «Հայկական ժամանակը»: Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Քննիչը միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Մովսիսյանի հանդեպ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար: Փետրվարի 2-ին ձերբակալվել էին Ավագյանի 3 ծառայակիցը, այդ թվում՝ Դավիթ Մովսիսյանը: Դեպքը եղել է հունվարի 30-ին: Զոհված զինծառայողի հարազատները չեն հավատում, որ նա ինքնասպանություն է գործել: Նրանք, ի նշան բողոքի, փետրվարի 2-ին երիտասարդի դին փորձել էին բերել Արմավիրից Երևան: Այդ ընթացքում նրանց մոտ էր գնացել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և հայտնել, որ որևէ ապացույց չունի, թե սա ինքնասպանություն է: Կարդացեք նաև՝ ՊԲ «էլիտար» զորամասի վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է Քննչական Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |