ՆԱՏՕ. Ուկրաինան ու Վրաստանը նախկինի պես պատրաստ չեն անդամակցել դաշինքին 1 դեկտեմբերի 2008 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինան ու Վրաստանը նախկինի պես պատրաստ չեն անդամակցել ՆԱՏՕ-ին, այդ կարծիքի են Գերմանիան ու Հյուսիսատլանտյան դաշինքի նրա մի շարք գործընկերները: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը այսօր «Հանդելսբլատ» թերթում հրապարակված հարցազրույցում: «Մեր դիրքորոշումը մնում է նույնը` ինչպիսին էր գարնանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Բուխարեստում: Մենք բացեցինք Վրաստանի եւ Ուկրաինայի առջեւ ՆԱՏՕ-ի հեռանկարը, սակայն միաժամանակ ընդգծեցինք, որ նրանք դեռեւս նախադրյալներ չունեն անդամակցության համար: Մենք կօգնենք նրանց: Սակայն ես այժմ ոչ մի պատճառ չեմ տեսնում, թե ինչու մենք պետք է դուրս գանք այն ժամանակ ընդունված որոշումների շրջանակներից»,-ասել է նա: «Նույն կարծիքն ունեն ՆԱՏՕ-ի մեր մի շարք գործընկերներ»: Իր հերթին, ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը հայտարարել է, թե չգիտի, կպահպանի արդյոք դաշինքը ՆԱՏՕ-ին անդամակցելու Գործողությունների ծրագրին Ուկրաինային ու Վրաստանին միացնելու պահանջը: Նա նաեւ նշել է, որ չի կարող առաջ անցնել դաշինքի ԱԳՆ ղեկավարների որոշումից: ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ու Վրաստանի անդամակցությանը կտրուկ դեմ է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Մերկելը մերժում է ՆԱՏՕ-ին այդ երկու երկրների արագացված անդամակցության ամերիկյան պլանները: Ըստ Մերկելի, Ուկրաինան ու Վրաստանը մոտ ապագայում չեն համապատասխանի ՆԱՏՕ-ի պոտենցիալ անդամի պահանջներին: ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ԱԳ նախարարները դեկտեմբերի 2-3 Բրյուսելում կայանալիք հանդիպմանը, ԱՄՆ նախագահ Ջ.Բուշի պնդմամբ կքննարկեն Վրաստանին ՆԱՏՕ-ի անդամակցության Գործողություննեի ծրագրին միացնելու հարցը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |