Փաշինյան. Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծումից 5 փետրվարի 2020 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2019-ի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում իր առաջարկած համազգային 6 կոնսենսուսներին՝ կրկնելով դրանք որպես համահայկականության, ազգային միասնության անկյունաքար և բանաձև: Կետերից առաջինը վերաբերվում էր ներհայկական որևէ հարցի լուծման ընթացքում բռնության մերժմանը՝ բոլոր այն ուժերը, անհատները, որ բռնությունը դիտարկում են որպես ներհայկական որևէ հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն և «հայ ժողովրդի պատմության աղբանոցը նետվեն»։ Սկզբունքը չի վերաբերում օրինական ուժի կիրառմանը: Երկրորդ կոնսենսուսը նրանում է, որ ժողովուրդը և նրա ազատ կամարտահայտությունն իշխանության ձևավորման միակ աղբյուրն է։ «Այս առումով չափազանց կարևոր եմ համարում Արցախի Հանրապետությունում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումը ազատ, մրցակցային, ժողովրդավարական միջավայրում և ժողովրդի ազատ կամարտահայտման իրական երաշխիքների ապահովումը», - գրել է վարչապետը։ Երրորդն այն է, որ բոլոր ուժերը, որոնք կփորձեն օտար ուժերի ներգրավել ներհայկական, ներհայաստանյան հարցեր լուծելու համար ու ՀՀ-ում հանդես կգան որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչ, պիտի արժանանան Հայաստանի կառավարության ամենակոշտ հակազդեցությանը։ Որպես չորրորդ կոնսենսուս վարչապետը նշել է Հայաստանի և Արցախի՝ կոռուպցիայից զերծ լինելու դրույթը։ 5-րդն էլ իրավունքի և օրենքի գերակայությունն է ․ Հայաստանում և Արցախում դատարանները պետք է լինեն անկախ։ Տնտեսության, քաղաքականության մեջ և հանրային կյանքի որևէ բնագավառում արտոնյալ խավի, շրջանակների, անհատների առկայությունը պետք է բացառել։ 6-րդ՝ ամենագլխավոր կոնսենսուսը՝ Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը։ «Բանակցությունների արդյունքում Հայաստանի և Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում և Արցախում ժողովրդական հավանության դեպքում»,- ասվում է Փաշինյանի գրառման մեջ։ Ուշագրավ Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Ամենաընթերցվողը բաժնում | Մարության. Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն «Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է»,–գրել է նա Հունաստանը պատրաստ է աջակցել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Այդ երկրի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել ՆԳՆ խոսնակը՝ Բագրատ սրբազանին․ Նախարարը հանդիպումների է, չի կարող հանդիպել ցուցարարներին «Արարողակարգային միջոցառում է եղել, հրավիրվածների ցանկում չի եղել Վեհափառի անունը»,–ասել է խոսնակը Բուհերում կամավորների են հավաքագրում` մասնակցելու Լոռիում և Տավուշում վնասների հետևանքների վերացմանը Կամավորների աշխատանքները համակարգվում է մարզպետարաններում ձևավորված շտաբերի կողմից |