Գյուլբենկյանի «Արծաթե ուրվականը» հանվել է աճուրդի![]() 5 փետրվարի 2020 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Հայազգի հայտնի ձեռնարկատեր, իր էքսցենտրիկ պահվածքով հայտնի Նուբար Գյուլբենկյանի նախագծած ավտոմեքենան, որը Rolls-Royce ընկերությունը սկզբնական փուլում մերժել էր, հավանաբար, կվաճառվի 30,000 ֆունտ ստեռլինգով, չնայած ներկայիս սեփականատերն այն գնել էր 7 անգամ ավելի թանկ: «Արծաթե ուրվական» (Silver Wraith) անվանումը ստացած մեքենան նախագծվել է 1947-ին և պատկանել Գյուլբենկյանին: Այժմ մեքենան վաճառքի է հանվել, գրում է Daily Mail-ը: Գյուլբենկյանը սկզբից ցույց է տվել մեքենայի դիզայնը Rolls-Royce ընկերությանը, որը, սակայն, մերժել է գաղափարը, ինչից հետո գործարարը մեքենաներ հավաքող Hoopers ընկերությանը հանձնարարել է իր համար արտադրել իր իսկ նախագծած ավտոմեքենան: «Արծաթե ուրվականը» անսովոր կոնստրուկցիա և դիզայն ունի՝ դա Գյուլբենկյանի ցանկությունն էր: Ըստ մի շարք պատմական աղբյուրների՝ Գյուլբենկյան կրտսերը նախագծել է մի շարք լյուքս դասի մեքենաններ և թանկարժեք մեքենաների հավաքածու է ունեցել: 1965-ին, խոսելով իր ավտոմեքենաների մասին, Գյուլբենկյանն ասել է. «Կարծում եմ, որ ժամանակակից ավտոմեքենան պետք է ողորկ լինի, կոր գծերով, և այնպիսի տեսք ունենա, կարծես նախագծած է մի մարդու կողմից, որը երբեք չի տեսել ձիակառքեր և առաջին անգամ է ավտո հավաքում ներքին այրման շարժիչով»: «Արծաթե ուրավական» ավտոմեքենան վերջերս վերականգնվել է՝ մոտ 200,000 ֆունտ ստեռլինգով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |