Դավիթ Բաբայանը՝ Արցախի նախագահի թեկնածու![]() 5 փետրվարի 2020 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը պայքարելու է Արցախի նախագահի պաշտոնի համար: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Փետրվարի 5-ին կայացել են Արցախի պահպանողական կուսակցության (ԱՊԿ) արտահերթ համագումարը և խորհրդի նիստը: Համագումարի և խորհրդի նիստի որոշումների համաձայն Արցախի պահպանողական կուսակցությունը մասնակցելու է խորհրդարանական և նախագահական ընտրություններին՝ ԱՊԿ առաջնորդ Դավիթ Բաբայանի գլխավորությամբ»,- նշել է նա: Բաբայանը խոստացել է մանրամասները ներկայացնել ավելի ուշ: Արցախի նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունները կայանալու են մարտի 31-ին: Գործող նախագահ Բակո Սահակյանը չի մասնակցելու ընտրություններին: Երկրի նոր Սահմանադրությամբ՝ 2017-2020թթ. ԱՀ համար անցումային փուլ է, որի ընթացքում օրենսդրությունն ու կառավարման կարգը պետք է համապատասխանեցվեն նախագահական կառավարման մոդելին: Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղը ղեկավարում է 2007-ից, 2017-ի հուլիսին ԱԺ-ում վերընտրվել էր նախագահ՝ անցումային փուլի համար։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |