Երևանում վթարված «Գազելի» հարբած վարորդը դիսպետչերական կետում չի գրանցվել![]() 5 փետրվարի 2020 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 5-ի առավոտյան Իսակովի պողոտայում վթարի ենթարկված 99 համարի երթուղայինի վարորդը, որը հարբած էր, առավոտյան դիսպետչերական կետում պարտադիր գրանցում չի անցել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Նրա խոսքով՝ ըստ գործող կարգի, վարորդն ամեն օր առավոտյան պետք է ներկայանա երթուղին սպասարկող դիսպետչերական կետ, ստանա կնքված ուղեգիր, անցնի համապատասխան զննությունն ու դուրս գա երթուղի: «99 համարի «Գազելը» վարող Օնիկ Ադամյանն այսօր առավոտյան «դիսպետչերանոց» չի մտել, ուղեգիր չի ստացել, զննություն չի անցել: Ադամյանի վարորդական ապագան պարզ կլինի Ճանապարհային ոստիկանության որոշումից հետո: Այնուհանդերձ, հայտնի է, որ խմածության գրանցված աստիճանի դեպքում մեքենա վարելը պատժվում է վարորդական իրավունքից զրկումով՝ 1 տարի ժամկետով: Եթե ՃՏՊ-ից տուժած անձանցից որևէ մեկը բողոք ներկայացնի, հնարավոր է նաև քրեական հետապնդումը»,- նշել է Կարապետյանը: Փետրվարի 5-ի վաղ առավոտյան Երևանում խոշոր ավտովթար էր եղել՝ 99 երթուղին սպասարկող մարդատար «Գազելը» բախվել է Honda Fit-ին: 7 վիրավորը, այդ թվում՝ «Գազելի» վարորդը, տեղափոխվել էին բուժհաստատություններ: «Գազելի» վարորդի սթափությունը տեղում ստուգելիս պարզվել էր, որ նա ոչ սթափ վիճակում էր (խմածության ամենաբարձր աստիճան): ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |