«Իմ քայլը» ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցնելու օրինագիծ է մշակել![]() 5 փետրվարի 2020 - 16:39 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ենթադրում է ՍԴ նախագահի և դատավորների լիազորությունների դադարեցում: Առաջարկվում է Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, այն է՝ «մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»: 213-րդ հոդվածը Սահմանադրության անցումային դրույթ է:Ներկայիս մշակմամբ այն պահպանում է 2005-ի փոփոխությունների նորմերը ՍԴ նախագահի ու անդամների համար, ինչը նշանակում է, որ ՍԴ գործող նախագահը՝ Հրայր Թովմասյանը, պաշտոնավարելու է մինչև 2035-ը։ Որպես հիմնական զեկուցող առաջարկվել է Վահագն Հովակիմյանը: «Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը: Սույն փոփոխություններով հոդվածի 1-ին մասի հիման վրա առաջացած թափուր տեղերը համալրելու ընթացակարգը և ժամկետները սահմանվում են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգով, որոնք պետք է ընդունվեն և ուժի մեջ մտնեն մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը»,- ասվում է նախագծում: 2-րդ հոդվածով նախատեսվում է Սահմանադրության այս փոփոխությունն ուժի մեջ մտցնել պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հիմնավորման մեջ նշվում է, որ առաջարկված փոփոխության նպատակը «Սահմանադրական դատարանի կազմի սահմանադրականության և դրա նկատմամբ հանրության և իշխանության ճյուղերի կողմից վստահության բացակայության ճգնաժամերի հանգուցալուծումը և 2015-ի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով նախատեսված Սահմանադրական դատարանի ձևավորումն է»: 2019-ի դեկտեմբերի 27-ին ՀՔԾ-ն Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք էր առաջադրել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»՝ նոտարական գրասենյակների տարածքների սեփականաշնորհման հետքերով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Թովմասյանն իր դեմ հետապնդումն անհիմն է համարում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թովմասյանին մեղադրել էր իրեն քծնելու մեջ, իսկ վերջինիս՝ ապացույցներ ներկայացնելու պահանջից հետո որպես այդպիսին բերել էր նրա կողմից նվեր ստացված գրիչը։ Թովմասյանը հայտարարել էր, որ մտորում է վարչապետին իր հայտարարության կապակցությամբ դատի տալու վերաբերյալ։ Իշխանական տարբեր ներկայացուցիչներ մեղադրում են Թովմասյանին իշխանության ուզուրպացման մեջ, նա ու նախկին ղեկավարության ներկայացուցիչները համարում են ՍԴ վրա «գրոհը» քաղաքականապես մոտիվացված։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |