Վարչապետ. Ուղևորափոխադրումների ոլորտում հստակ չափորոշիչներ պետք է ներդրվեն![]() 5 փետրվարի 2020 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Ուղևորափոխադրումների ոլորտում մատուցվող ծառայությունների համար հստակ չափորոշիչներ պետք է ներդրվեն: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում խնդիրներին ու դրանց լուծման հնարավորություններին նվիրված խորհրդակցության ժամանակ: Պատասխանատուներն անդրադարձել են ներպետական և միջմարզային տրանսպորտային համակարգի ներկայիս գործունեությանն ու խնդիրներին: Անդրադարձ է եղել շահագործվող տրանսպորտի վիճակին, չվացուցակների բացակայությանը, անկանոն երթուղիների կազմակերպմանը և ավտոկայանների ոչ բարվոք վիճակին: Խնդիրների լուծման տարբեր առաջարկություններ են արվել՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, նաև ուղևորափոխադրումների ոլորտի կարգավորման մի քանի տարբերակներ են քննարկվել: Վարչապետը հանձնարարել է վերլուծել ոլորտի ներկայիս վիճակն ու քննարկված տարբերակների մասով գործողությունների ճանապարհային քարտեզ մշակել՝ հստակ ժամանակացույցով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |