Ավտոներկրողները նորից Կառավարության դիմաց են. Չեն հասցրել գրանցել չհայտարարագրված մեքենաները 5 փետրվարի 2020 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Ավտոներկրողները հերթական բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց՝ մեքենաներ կան չհայտարարագրված, որոնք չեն հասցրել գրանցել։ Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ Բագրատաշենում մոտ 500 մեքենա կա կուտակված: Նրանք գործադիրից պահանջում են, որ հնարավորություն տան հին գնացուցակով մաքսազերծելու մեքենաները, որոնք շուտ են գնվել, բայց չեն հայտարարագրվել ֆիզիկապես չհասցնելու պատճառով, գրում է Panorama.am-ը: «Մեքենաների մի մասը չի հատել սահմանը։ Դրանք գնվել են օգոստոսին, սեպտեմբերին, և քանի որ մեքենան ժամանակին չի հասել Վրաստան, մնացել է էնտեղ։ Հիմա խնդիրն այն է, որ մեքենաների մի մասը ներկրվել է, բայց չի հասցվել հայտարարագրել, մյուս մասն էլ մնացել է Վրաստանում, որովհետև չեն հասցրել ոչ հայտարարագրել, ոչ էլ ներկրել»,- ասել են ավտոներկրողներից մեկը: Տիգրան Հովհաննիսյանի խոսքով, մի քանի ցավալի խնդիր կա. նախ, որ Բագրատաշենում 300-500 չհայտարարագրված մեքենա է կուտկվել։ «2019-ին մենք մեքենաներ էինք պատվիրել, կոնտեյները չեն բեռնաթափել, մինչև հունվարի 31-ը մոտ 300 մեքենա դուրս է մնացել հայկական շուկայից, այդ բոլոր մեքենաները Բագրատաշենի մաքսատանն են։ Մենք գրություններ ենք հղել վարչապետին, որ թույլ տան վերջին 300 մեքենան ներկրել Հայաստան։ Մենք այդ պատասխանին ենք սպասում արդեն 3 շաբաթ»,- նշել է նա։ Երկրորդ խնդիրը, ըստ Հովհաննիյանի, այն է, որ Ղազախստանի և Ռուսաստանի այն քաղաքացիները, որոնք ժամանակավորապես գրանցվել են Հայաստանում մեքենա արտահանելու համար, իրենց մեքենաները գրանցել են ՀՀ-ում. այսինքն՝ գույքահարկը պիտի վճարի ՀՀ քաղաքացին, մինչդեռ 2020-ի հունվարի 1-ից հետո տեղացիները չեն կարող հաշվառումից հանել այն մեքենաները, որոնք գրանցված են իրենց բնակության հասցեում։ Հայաստան ներկրված մեքենաների 70 տոկոսը, ըստ Հովհաննսիյանի, գնվել է ռուսների և ղազախների կողմից Վրաստանում, բայց գրանցվել է Հայաստանում, գույքահարկն էլ մնացել է ՀՀ վրա։ «Իրենք գնել են մեքենաները վրացիներից ու ադրբեջանցիներից, մեքենաներն ապօրինի գրանցել են Հայաստանում, իսկ առևտուրը եղել է Վրաստանում։ Պետք է հաշվառումից հանել այդ մեքենաները, որովհետև հիմա մարդիկ կան, որոնց տան վրա տասնյակ ղազախ կամ ռուս քաղաքացի է գրանցված և այդ ընտանիքների անդամները չգիտեն, թե գյուղապետը քանի հոգու է իրենց տան վրա գրանցել»,- նշել է Հովհաննիսյանը։ Ավեի վաղ ՊԵԿ-ը զգուշացրել էր, որ 2019-ին նախնական մաքսային հայտարարագիր ներկայացրած անձինք պետք է մաքսազերծեն մեքենաները սահմանված ժամկետում: Մաքսազերծման ժամանակ 2019-ի դրույքաչափերը կիրառելու համար մաքսային ձևակերպման բոլոր գործողությունները պետք է արվեին նախնական մաքսային հայտարարագրի գրանցմանը հաջորդող 30 օրացուցային օրվա ընթացքում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |