103 տարեկանում մահացել է լեգենդար Քըրք Դուգլասը 6 փետրվարի 2020 - 12:05 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում 103 տարեկանում մահացել է լեգենդար դերասան Քըրք Դուգլասը, տեղեկացնում է People-ը՝ նրա որդի Մայքլ Դուգլասին հղումով: «Ամբողջ աշխարհի համար հայրս լեգենդ էր, կինեմատոգրաֆի ոսկե դարի դերասան, հումանիստ, ում հավատարմությունն արդարության գաղափարին պետք է օրինակ լինի բոլորիս համար»,- ասել է Դուգլասը, գրում է ՌԲԿ-ն: Նա հավելել է, որ իր հայրը լավ կյանք է ապրել և իրենից հետո մնացել են ֆիլմեր, որոնք դիտելու են նաև ապագա սերունդները: Քըրք Դուգլասը (Իսեր Դանիելովիչ) Հոլիվուդի լեգենդ է, որին շատերը հիշում են Սպարտակի դերով: Հրեաների ընտանիքում ծնված Քըրքը միակ տղա երեխան էր և 6 քույր ուներ։ Մինչև դերասանի կարիերան սկսելը նա գումար էր վաստակում թերթեր վաճառելով, փոխելով մոտ քառասուն աշխատանք: 1945-ից հանդես էր գալիս Բրոդվեյում Իզի Դեմսկի կեղծանունով: Հասնել Հոլիվուդ նրան օգնեց Դուգլասի համադասարանցի հոլիվուդյան աստղ Լորեն Բեքոլը։ Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 17-րդ տեղում: 1996-ին Դուգլասը ստացել է Օսկար՝ կինեմատոգրաֆում բացառիկ նվաճումների համար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |