ԱՀԿ. Կորոնավիրուսի դեմ արդյունավետ դեղամիջոց դեռ չկա![]() 6 փետրվարի 2020 - 14:44 AMT PanARMENIAN.Net - 2019-nCoV կորոնավիրուսի դեմ արդյունավետ դեղ դեռևս գոյություն չունի, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մամուլի քարտուղար Տարիկ Յասարևիչը: Նա այդպես է մեկնաբանել ԶԼՄ-ներում խոսակցություններն այն մասին, թե Չինաստանի Չժեցզյանի համալսարանի գիտնականներն ու բրիտանացի գիտնականները, իբր, արդյունավետ դեղամիջոց են մշակել: ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս բոլոր պատվաստանյութերի պատահական ընտրովի թեստեր անցկացնել, գրում է Deutsche Welle-ն: Ամերիկյան դեղագործական Gilead կոնցեռնը հայտարարել է, որ կլինիկական փորձարկումներ է սկսել Չինաստանում՝ Remdesivir էքսպերիմենտալ դեղամիջոցի կիրառմամբ, սակայն ընդգծել է, որ աշխատանքները դեռ հետազոտման փուլում են: ՌԴ-ում նույնպես հետազոտական աշատանք է տարվում, բայց փորձարկումները դեռ սկզբնական փուլում են: Փետրվարի 6-ի տվյալներով՝ կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 563-ի, վարակվածներինը՝ գերազանցել 28,000-ը: Մահացության ամենամեծ տոկոսը գրանցվել է չինական Ուհանում, որտեղից և սկսել է տարածվել հիվանդությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |