Չինաստանում հաշմանդամություն ունեցող տղան սովամահ է եղել, մինչ նրա հայրը կարանտինում էր

Չինաստանում հաշմանդամություն ունեցող տղան սովամահ է եղել, մինչ նրա հայրը կարանտինում էր

PanARMENIAN.Net - Չինաստանում երկու պաշտոնյա ազատվել է աշխատանքից, քանի որ նրանք կարանտինի մեջ են ընդգրկել կաթվածահար հաշմանդամ տղայի հորը: Նա միակ մարդն էր, որը խնամում էր հիվանդ որդուն: 16-ամյա Յան Չենը մահացել է սովից իր հորն ու եղբորը կորոնավիրուսով վարակվելու կասկածանքով կարանտինի մեջ ներառելուց մեկ շաբաթ անց, գրում է BBC-ին:

Այդ ամբողջ ժամանակահատվածում տղային ընդամենը 2 անգամ են կերակրել: Արդյունքում պաշտոններից են զրկվել կոմկուսի տեղական կոմիտեի քարտուղարն ու Հուբեյ նահանգի այն քաղաքի քաղաքապետը, որտեղ ապրում էր մահացածի ընտանիքը:

Փետրվարի 6-ի տվյալներով Չինաստանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 563-ի, վիրուսով վարակվածներինը գերազանցում է 28,000-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---