Վանեցյան. Միհրան Պողոսյանը հանկարծակի մեկնեց երկրից՝ ո՞վ իրեն տեղեկացրեց 6 փետրվարի 2020 - 15:23 AMT PanARMENIAN.Net - ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը անդրադարձել է ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի դեմ քրգործի հարուցման հանգամանքներին: Նա հարցրել է՝ ինչու Պողոսյանն անսպասելի մեկնեց երկրից և ով էր նրան տեղեկացրել գործի մասին, գրում է «Ժողովուրդը»: Պողոսյանն ապաստան է ստացել ՌԴ-ում: «Միհրան Պողոսյանի վերաբերյալ կար հարուցված ու կարճված քրեական գործ: Մենք պաշտոնական գրություն ենք գրել գլխավոր դատախազին՝ առաջարկելով, նոր ի հայտ եկած հանգամանքների հիման վրա, վերաբացել գործը: Բայց այն վերադարձվել էր: Այնուհետև Միհրան Պողոսյանը հանկարծակի մեկնեց երկիրից, և հարց է առաջանում՝ ինչո՞ւ մեկնեց, ո՞վ իրեն տեղեկացրեց, որ մեկնի, և ինչո՞ւ քրգործը չվերաբացվեց»,- նշել է նա: Ավելի վաղ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Միհրան Պողոսյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: Ըստ մեղադրանքի՝ Պողոսյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել: Նրա հանդեպ հետախուզում էր հայտարարվել։ Հետագայում Պողոսյանն ապաստան ստացավ ՌԴ-ում: 2017-ի հունվարի 24-ին Հատուկ քննչական ծառայությունը ԴԱՀԿ նախկին պետի՝ Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված քրգործով վարույթը կարճել էր: Կարդացեք նաև՝ Վանեցյան. Քոչարյանի կալանավորումը սխալ է ընտրված Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |