Կոմիտաս Մուրադյանը՝ Գենշտաբի օպերատիվ գլխավոր վարչության փոխղեկավար

Կոմիտաս Մուրադյանը՝  Գենշտաբի օպերատիվ գլխավոր վարչության փոխղեկավար

PanARMENIAN.Net - Կոմիտաս Մուրադյանը նշանակվել է ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ։ Նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրել է համապատասխան հրամանագիրը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի և 35.1-ին հոդվածի 1-ին մասի.Կոմիտաս Մուրադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ»,- ասվում է հրամանագրում:

2016-ի մայիսին գեներալ-մայոր Մուրադյանն ազատվել էր ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետկապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---