ԵԽԽՎ-ն՝ ՀՀ-ին․ Շտապ ճշտեք սահմանադրական փոփոխության մասին Վենետիկի հանձնաժողովի կարծիքը 6 փետրվարի 2020 - 19:00 AMT PanARMENIAN.Net - ԵԽԽՎ համազեկուցողներ Անդրեյ Շիրչելը և Կիմմո Կիլյունեն կոչ են արել ՀՀ իշխանություններին շտապ կարգով ճշտել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը Սահմանադրության փոփոխության ու հարակից օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ։ «ԱԺ-ն որոշել է արտահերթ նիստ անցկացնել՝ քննարկելու մի քանի խմբագրություն, որոնք վերացնում են ՍԴ կողմից ԱԺ ներկայացված նախագծի սահմանադրականությունը ստուգելու պարտավորությունը։ Ի թիվս այլոց, այդ խմբագրությունը կփոխի Սահմանադրության փոփոխության ընթացակարգը։ Բացի այդ, ներկայացվել է փոփոխություն, որը, կարծես, նպատակ ունի անհապաղ դադարեցնելու ՍԴ մի քանի անդամի պաշտոնավարումը։ Այս երկու կետը կարևոր են, ու առաջարկված փոփոխությունները երկարաժամկետ հետևանքներ են թողնելու սահմանադրական ինստիտուտների գործունեության վրա։ Այս համատեքստում, ինչպես նաև հաշվի առնելով այդ առթիվ ի հայտ եկած մի շարք հարցեր, կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հնարավորինս շտապ դիմել Վենետիկի հանձնաժողով՝ ԵԽ սահմանադրական իրավունքի փորձագիտական մարմին, կարծիք ստանալու համար։ Մենք հավատում ենք, որ այս կարծիքը, որը հնարավոր կլինի ստանալ շատ արագ՝ հրատապ ընթացակարգով, արժեքավոր կլինի շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում՝ հայ ընտրողների համար հանրաքվեի անցկացման պարագայում», - նշվում է հայտարարությունում: «Իմ քայլը» մի քանի նախագիծ է բերել խորհրդարան, որոնցից մեկով առաջարկում է մինչև Սահմանադրության փոփոխությունների ընդունումը նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով Ազգային ժողովի կողմից ՍԴ դիմելը դարձնել ոչ պարտադիր և դադարեցնել ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնավարումը։ Այն չի ընդունվել առաջին ընթերցմամբ՝ հարցը հանրաքվեի դնելու նպատակով։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա Սիմոնյան․ Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են «Այնուամենայնիվ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցերը բարձրացնում ենք»,–ասել է նա Սիմոնյան․ Բագրատ սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ |