Նախագահը դիմել է ՍԴ՝ քրեական օրենսգրքի և բանկային գաղտնիքի մասին օրենքների հարցով![]() 6 փետրվարի 2020 - 19:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքներում լրացում կատարելու օրինագծերը։ «Օրենքներն առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից: Հանրապետության նախագահը չի ստորագրել այդ օրենքներն ու համապատասխան իրավական հիմնավորումներով և փաստարկներով դիմել է Սահմանադրական դատարան՝ դրանց Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով»,- ասվում է նախագահականի հաղորդագրությունում: Օրենքներն ընդունվել էին ԱԺ կողմից հունվարի 22-ին։ Դրանք ենթադրում են բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում՝ առանց կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակի։ Նախաձեռնությունը հիմնավորվում էր ապօրինի հարստացման դեմ պայքարով ու դրա շրջանակում կասկածելի ձեռք բերված գույքի օրինականությունը ստուգելու անհրաժեշտտությամբ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |