Սահմանադրության փոփոխությունների նախագիծը կդրվի հանրաքվեի![]() 6 փետրվարի 2020 - 20:38 AMT PanARMENIAN.Net - «Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ-ում անցկացրել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։ Իշխող ուժի նախաձեռնությունը հանրաքվեի դնելու համար նախ պետք է չանցներ ԱԺ-ում։ Քվեարկությունից առաջ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հիշեցրել է, որ ըստ Սահմանադրության 2020-րդ հոդվածի` եթե նախագիծը չի ընդունվում ԱԺ-ում, այն կարող է դրվել հանրաքվեի պատգամավորների 1/3-րդի ձայներով։ Դրանից հետո «Իմ քայլը» ձեռնպահ է քվեարկել նախագծին։ Դրան հետևել է հարցը հանրաքվեի դնելու քվերակությունը․ «Իմ քայլի» 88 պատգամավոր կողմ է քվեարկել, «Լուսավոր Հայաստանը» (15 ձայն)՝ դեմ, իսկ ԲՀԿ-ն չի մասնակցել քվեարկությանը։ Նախագիծը ենթադրում է ՍԴ նախագահի ու անդամների լիազորությունների դադարեցում։ Մինչև այդ ԵԽԽՎ համազեկուցողները հորդորել են իշխանությանը շտապ կարգով ճշտել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը Սահմանադրության փոփոխության ու հարակից օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |