AAA-ն շնորհավորել է Հիլարի Քլինթոնին ԱՄՆ Պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու առթիվ 2 դեկտեմբերի 2008 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական Համագումարը (AAA) շնորհավորել է սենատոր Հիլարի Քլինթոնին ԱՄՆ Պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու առթիվ: «Մինչ այդ ԱՄՆ-ում երբեք չի եղել նախագահ, փոխնախագահ եւ Պետքարտուղար, որոնք հստակ դիրքորոշում ունենային Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի վերաբերյալ»,- ասել է AAA գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Նրա խոսքերով, սենատոր Քլինթոնը միշտ էլ օժանդակել է Սենատի` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին առնչվող բոլոր բանաձեւերը` գտնելով, որ հենց այդ կերպ կարելի է կանխել բոլոր հետագա ցեղասպանությունները:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |