Մի խումբ զինծառայողներ բերման են ենթարկվել. Անսպասելի ստուգայցեր են եղել

Մի խումբ զինծառայողներ բերման են ենթարկվել. Անսպասելի ստուգայցեր են եղել

PanARMENIAN.Net - Ռազմական ոստիկանության (ՌՈ) բաժիններ են բերման ենթարկվել մի խումբ զինծառայողներ, որոնք բացակայել են մարտական պատրաստության դասընթացներից:

Փետրվարի 7-ին ՌՈ-ն պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով անսպասելի ստուգայցեր է արել ԶՈւ բազմաթիվ զորամասեր՝ բացահայտելով մի շարք խախտումներ։

Այցերի նպատակն էր ստուգել զինվորական կարգապահության վիճակը, մասնավորապես՝ բացահայտել մարտական պատրաստության դասընթացներին զինծառայողների մասնակցությունը:

Զինվորական կարգապահության վերահսկողության հարցում թերացած հրամանատարների հարցով արձանագրություններ են կազմվել, որոնց հիման վրա ծառայողական քննություններ կտարվեն։

Անսպասելի ստուգայցերը շարունակական են լինելու, խախտումների հայտնաբերման դեպքում մեղավորները խստորեն կպատժվեն։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---