Բալին մուտքի թույլտվություն չի տվել ՀՀ քաղաքացիներին՝ Չինաստան այցի պատճառով![]() 7 փետրվարի 2020 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Բալիի հատուկ միգրացիոն ծառայությունը մուտքի թույլտվություն չի տվել օտարերկրյա 17 քաղաքացու՝ վերջերս Չինաստան այցելության պատճառով: Մերժվածների թվում Հայաստանի 3 քաղաքացի է եղել, գրում է The Jakarta Post-ը: Հայերից բացի մերժում են ստացել նաև ՌԴ 2 քաղաքացի, Ռումինիայի՝ 1, Բրազիլիայի՝ 4, Մարոկկոյի՝ 2, Նոր Զելանդիայի՝ 1, Ուկրաինայի՝1, Մեծ Բրիտանիայի՝ 1 և Չինաստանի 2 քաղաքացի: Ըստ ճամփորդությունների ցանկի՝ այդ մարդիկ վերջին 14 օրում եղել են Չինաստանում: Միգրացիոն ծառայության համաձայն, «օտարերկրյա քաղաքացիների մուտքն Ինդոնեզիայի տարածք մերժվել է այն որոշման հիման վրա, ըստ որի վերջին 14 օրում Չինաստան այցելած քաղաքացիների մուտքը երկիր և ճամփորդությունը Ինդոնեզիայի տարածքով չի թույլատրվում»: Չինաստանում աճում է 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքերի հիվանդությունից մահացածների թիվը: Վերջին 24 ժամում միայն Հուբեյ նահանգում, որտեղից սկսվել է վարակի տարածումը, ևս 69 մարդ է մահացել: Այսպիսով, համաճարակի բռնկման պահից մայրցամաքային Չինաստանում մահացել է 636 մարդ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |