Թուրքական բուհերի հայ ուսանողներին թույլատրվել է չհաճախել դասընթացներին կրոնական տոների ժամանակ

PanARMENIAN.Net - Թուրքիայի բարձրագույն ուսումնական հաստատությունների հարցերով Խորհրդի (YOK) նախագահ Յուսուֆ Զիյա Օզջանը թուրքական համալսարանների ռեկտորներին հանձնարարել է հայ եւ հրեա ուսանողներին թույլատրել արձակուրդ վերցնել իրենց կրոնական տոների ժամանակ: YOK-ի նախագահի հանձնարարության համաձայն, այդ արտոնությունից կարող են օգտվել նաեւ ազգությամբ հայ եւ հրեա պրոֆեսոր դասախոսները: Նման որոշում ընդունելու մասին Թուրքիայի բարձրագույն ուսումնական հաստատությունների հարցերով Խորհուրդը գլխավոր ռաբբիին եւ Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսյան Հայրապետությանը տեղեկացրել է` նրանց ուղարկելով ընդունված փաստաթղթի պատճենը, հաղորդում է թուրքական Hurriyet թերթը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---