Փաշինյանը Գերմանիայում կհանդիպի Մերկելին![]() 8 փետրվարի 2020 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա այցի շրջանակում փետրվարի 13-ին կհանդիպի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին։ Այդ մասին ասվում է Գերմանիայի դաշնային կառավարության կայքում։ Հանդիպմանը քննարկվելու են երկկողմ հարաբերությունները, տնտեսական, արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցեր։ Փաշինյանը Գերմանիա կմեկնի Մյունխենի անվտանգության կոնֆերանսին մասնակցելու, այն կկայանա փետրվարի 14-16-ը։ Նիկոլ Փաշինյանի և Անգելա Մերկելի առաջին հանդիպումը 2018-ի օգոստոսին էր, երբ Մերկելը պատմական այց կատարեց Հայաստան՝ դառնալով ՀՀ այցելած առաջին կանցլերը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |