ՀՀ-ԵՄ վիզայի ազատականացման երկխոսությունը սկսելու ուղիներն են քննարկվել 7 փետրվարի 2020 - 18:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ միջգերատեսչական պատվիրակությունը Պրահայում Չեխիայի ներքին գործերի նախարարի տեղակալ Յակուբ Կուլհանեկի հետ հանդիպմանը քննարկել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությունը սկսելու հնարավոր ուղիները: Միջգերատեսչական պատվիրակությունը ձևավորվել է ՀՀ-ԵՄ վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկը խթանելու համար: Կողմերն անդրադարձել են ՀՀ քաղաքացիների կողմից Չեխիա ներգաղթի դեպքերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ և Չեխիայի միջև Հետընդունման համաձայնագրի առավել արդյունավետ կիրարկման ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Նույն օրը Չեխիայի ԱԳՆ-ում հայկական պատվիրակությունը հանդիպել է Չեխիայի ԱԳՆ փոխնախարարի տեղակալ, մուտքի արտոնագրերի վարչության պետ Դավիդ Նովիին: Չեխական կողմից հանդիպմանը ներկա էր նաև ԱԳՆ-ի` Հայաստանի համար պատասխանատու աշխատակիցը: Կողմերը քննարկել են երկու երկրի միջև ներկայումս գործող արտոնագրային ռեժիմին առնչվող մի շարք հարցեր, խոսել առկա խնդիրներից և դրանց հաղթահարման հեռանկարներից։ 2019-ի հունիսին Բրյուսելում կայացած ՀՀ-ի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստում հայտարարվել էր, որ ՀՀ-ի և Եվրամիության միջև մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կդիտարկվի պատեհ պահի: Նշվել էր, որ քաղաքացիների շարժունակությունը և մարդկանց միջև շփումները բարելավելու նպատակով ԵՄ-ն և Հայաստանը շարունակելու են քաղաքացիների շարժունակության խթանումը Մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման մասին համաձայնագրերի միջոցով: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան. ՔՊ բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ «Ճիշտ ենք անում, եթե խառվում ենք քաղաքականությանը՝ դուք չեք կարողանում, դրա համար մենք ենք խառնվում»,–ասել է նա Միրզոյանը հուսով է՝ Ալմաթիի բանակցություններում գրավոր կարձանագրվեն Երևանի և Բաքվի պարտավորությունները Նրա խոսքով ՝ երկկողմ հանձնաժողովները շարունակում են քննարկել սահմանների դելիմիտացիայի մանրամասները ՀՀ-ն ու Հունգարիան տնտեսական գործակցության մասին համաձայնագիր են կնքել Միրզոյանը Բուդապեշտում է պաշտոնական այցով ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել Մինչ օրս նման այց տեղի չէր ունեցել |