Չինաստանում կորոնավիրուսից արդեն 722 մարդ է մահացել 8 փետրվարի 2020 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ փետրվարի 7-ին երկրում կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվը հասել է 722-ի, վարակվել է մոտ 34,500 մարդ, 2050 մարդ վերականգնվել և դուրս է գրվել, փոխանցում է ՌԻԱ Նովստին: Փետրվարի 6-ին պաշտոնապես հաղորդվել էր մոտ 31,000 հիվանդի և 636 մահվան մասին: Շաբաթվա վիճակագրական տվյալների համաձայն՝ կորոնավիրուսի բոլոր ցուցանիշներն աճում են, սակայն դրականն այն է, որ օրական հայտնաբերված վարակների քանակը չի գերազանցում 4000-ը: Ըստ վիճակագրության՝ շաբաթվա ընթացքում աճել են նաև կորոնավիրուսից մահացության, ինչպես նաև հիվանդանոցներից դուրս գրվողների թվերը: Փետրվարի 3-ից 7-ն ընկած հատվածում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը երբեմն ավելացել է, երբեմն՝ պակասել. փետրվարի 3-ին հայտնաբերվել է 3235 հիվանդության դեպք, ամսի 4-ին գրանցվել է կորոնավիրուսի 3887, 5-ին՝ 3694, իսկ 6-ին՝ 3143, փետրվարի 7-ին գրանցվել է կորոնավիրուսի 3399 դեպք: Մեծամասնությունը գրանցվել են Հուբեյ նահանգում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում ճանաչել էր միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: Դրանից հետո Հայաստանը 2 ամսով կասեցրել էր վիզաների ազատ ռեժիմը Չինաստանի հետ: Փետրվարի 6-ին ԱՀԿ-ն հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ արդյունավետ դեղ դեռևս գոյություն չունի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |