Մեկ օրում շմոլ գազից 14 մարդ է թունավորվել![]() 8 փետրվարի 2020 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 7-ին շմոլ գազից թունավորման մի քանի դեպք է գրանցվել, տուժել է 14 մարդ։ Երեկոյան ոստիկանության Արտաշատի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 7 քաղաքացի: Ինչպես պարզվել է` տուժած քաղաքացիները, որոնցից 5-ն անչափահաս էին, թունավորվել էին Ոսկեվազ գյուղի տներից մեկի խոհանոցի գազօջախի և գազի կաթսայի թերայրված գազերի ներս լցվելու հետևանքով: Նույն օրը` ժամը 23.40-ին, Մարտունու բաժնում ստացված հաղորդման համաձայն, «սուր էկզոգեն թունավորում անհայտ էթալոգիայի» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 4 քաղաքացի։ Ընտանիքի անդամները թունավորվել են ժամը 21-ի սահմաններում, Ներքին Գետաշենի իրենց տան խոհանոցի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանության Գորիսի բաժնում ստացված հաղորդման համաձայն, «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի։ Նրանք իրենց տնից շտապօգնության մեքենայով բուժօգնության են տեղափոխվել, երբ գազի կաթսայի անսարքության պատճառով արտազատված շմոլ գազից վատացել է նրանց ինքնազգացողությունը։ Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |