Ուհանում կորոնավիրուսից առաջին 2 օտարերկրացին են մահացել 8 փետրվարի 2020 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի Ուհան քաղաքում, որը համարվում է կորոնավիրուսի բռնկման օջախը, մահացել է առաջին օտարերկրացին, հայտնում է ՌԲԿ-ն՝ Reuters-ին և New York Times-ին հղումով: Ըստ տվյալների՝ մահացածն ԱՄՆ 60-ամյա քաղաքացի է, կնոջ մոտ մինչ այդ եղել են առողջական այլ խնդիրներ: ԱՄՆ-ի դեսպանատունը հաստատել է իր քաղաքացու մահվան մասին լուրը։ ԱՄՆ-ում կորոնավիրուսի 12 դեպք է գրանցվել, մահացության դեպքեր չկան: Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը ևս հայտարարել է, որ իրենց երկրի մեկ քաղաքացի մահացել է Ուհանի հիվադանոցներից մեկում: Նա հոսպիտալացվել է կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով: Չինաստանից դուրս կորոնավիրուսից 2 մարդ է մահացել՝ Ֆիլիպիններում և Հոնկոնգում: Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ փետրվարի 7-ին երկրում կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվը հասել է 722-ի, վարակվել է մոտ 34,500 մարդ, 2050 մարդ վերականգնվել և դուրս է գրվել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |