Հայ սակրավորները Սիրիայում 1 տարում 126,000 քմ տարածք են մաքրել![]() 8 փետրվարի 2020 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Հայկական հումանիտար խմբի ականազերծողները Սիրիայում 2019-ի փետրվարի 8-ից մինչև 2020-ի փետրվարի 8-ը մաքրել են 126,000 քմ տարածք։ Այդ տարածքից մոտ 91 հազար քմ հատվածը (ականներով և պայթուցիկ զինամթերքով վարակված համար 1 և համար 2 տարածքները) ստուգազննվել և հանձնվել է Հալեպի նահանգային իշխանություններին: Հումանիտար խմբի բժիշկները (վիրաբույժներ, էնդոկրինոլոգ, թերապևտ, դիմածնոտային վիրաբույժ, գինեկոլոգներ, մանկաբույժներ, մաշկաբան, ատամնաբույժ, անեսթեզիոլոգ, համաճարակաբան, թունաբան) մեկ տարվա ընթացքում աջակցել են 10,114 հիվանդի, 1354 լաբորատոր հետազոտություն է արվել։ Հայ մասնագետներն ականազերծման աշխատանքների ընթացքում հայտնաբերել են 1 հակատրանսպորտային ական, 10 ՏՄ-62 հակատանկային ական, 3 ՄՕՆ-50 հակահետևակային ական, 11 ՊՄՆ- 2 հակահետևակային ական, 8 ՕԶՄ-72 հակահետևակային ական, 3 82 մմ ականանետի ական, 2 արկ, 1 արկ ՌՊԳ-1, 1 արկ Դ-30, 2 արկ 100 մմ, 1 կասետային ռումբ, 1 խ կրակած հրթիռի կրիչ, 3 նռնակ Ֆ-1, 1 պայթուցիչ ԱՕ-2,5 ՊՏՄ, 17 Մ-42 ենթազինամթերք, 7 ինքնաշեն պայթուցիկ: Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով 2019-ի փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) սկսել է հումանիտար առաքելությունը։ Photo. Reuters ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |