ՔԿ. Ձնահյուսի տակ մնացած 3 զինծառայողի մահվան փաստով քրգործ կա

ՔԿ. Ձնահյուսի տակ մնացած 3 զինծառայողի մահվան փաստով քրգործ կա

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզում ձնահյուսի տակ մնացած 3 զինվորի մահվան փաստով քրգործ է հարուցվել, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Այն հարուցվել է Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը՝ եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ), հոդվածը 3-6 տարի ազատազրկում է նախատեսում: Գործի քննությունը վարում է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունը։

Փետրվարի 7-ին, ժամը 17:00-ի սահմանում Սյունիքում ՊՆ զորամասի մարտական հենակետերի հերթապահության հերթափոխի ժամանակ պայմանագրային զինծառայողներ Կարապետ Սեդրակի Նազարյանը, Տիգրան Արմենի Արզումանյանը, Նվեր Տիգրանի Շահբազյանն ու Համլետ Գրենիկի Միրզոյանը մնացել էին ձնահյուսի տակ։

Ձեռնարկված որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում նրանցից 3-ին մահացած էին հայտնաբերել, շարքային Համլետ Գրենիկի Միրզոյանը մարմնական թեթև վնասվածքներ է ստացել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---