50,000 դրամ կաշառք վերցրած կապիտանը ձերբակալվել է![]() 8 փետրվարի 2020 - 14:39 AMT PanARMENIAN.Net - 50,000 դրամ կաշառք ստանալու համար ոստիկանության կապիտան է ձերբակալվել։ Գյումրու Մարմարաշենի խճուղում ճանապարհատրանսպորտային պատահարի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտում նախապատրաստված նյութերով քրգործի հարուցումը մերժվել է, ինչից հետո վարորդի վարորդականն ու մեքենայի տեխանձնագիրը վերադարձնելու համար հետաքննիչներից մեկը, վարորդին տույժերի չենթարկելու սպառնալիքով, պահանջել է 50,000 դրամ կաշառք։ Գումարը ստանալուց անմիջապես հետո հետաքննիչը բռնվել և բերման է ենթարկվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, հայտնաբերվել և առգրավվել է 50,000 դրամը կաշառք, կապիտանը ձերբակալվել է։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |