Դալիի և Պիկասոյի աշխատանքները՝ Ազգային պատկերասրահում

Դալիի և Պիկասոյի աշխատանքները՝ Ազգային պատկերասրահում

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային պատկերասրահում, ամենայն հավանականությամբ, շուտով կներկայացվեն աշխարհահռչակ նկարիչներ Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի աշխատանքները:

Պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է պաստառ՝ Դալիի և Պիկասոյի լուսանկարներով, և գրությամբ՝ «Շուտով Հայաստանի ազգային պատկերասրահում»:

Դալին իսպանացի հայտնի նկարիչ, քանդակագործ, գրող է, սյուռեալիզմի հիմնադիրներից մեկը: Նա հեղինակել է «Վերջին ընթրիքը», «Հիշողության կայունություն», «Կորպուս գիպերկուբուս» և մի շարք այլ հայտնի կտավներ:

Իսպանացի նկարիչ, քանդակագործ Պաբլո Պիկոասոն Կուբիստական շարժման հիմնադիրներն է։ Նրա հայտնի կտավներից են «Ալժիրցի կանայք», «Գեռնիկա», «Երազ», «Ավինյոնի աղջիկները» և այլն:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---