Կովկասյան պլատֆորմի երկրների ներկայացուցիչների առաջին հանդիպումը կկայանա Հելսինկիում

PanARMENIAN.Net - Հելսինկիում ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների Խորհրդի` դետեմբերի 4-5-ին ծրագրված նիստի շրջանակներում կկայանա Անկարայի կողմից առաջարկված Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմի անդամ երկրների` Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը: Այդ մասին Բաքու կատարած իր այցի ժամանակ հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերով, հանդիպման ընթացքում կքննարկվեն Կովկասյան պլատֆորմի նպատակները, սկզբունքներն ու մեխանիզմները, հաղորդում է թուրքական Today's Zaman թերթը:



Հարավային Օսիայի պատերազմից հետո Թուրքիան հանդես եկավ Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմի ստեղծման նախաձեռնությամբ, որում ենթադրվում է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի մասնակցությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---