Վարդենյաց լեռնանցքն ու Լարսը փակ են![]() 10 փետրվարի 2020 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 10-ին՝ ժամը 10:35-ի դրությամբ, ՀՀ-ում փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան: Փակ են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Սարավան-«Զանգեր» հատվածում, Չայնիի ոլորաններում ու Ջերմուկ-Գնդեվազում բուք է. այդ ճանապարհները, ինչպես նաև Սոթք-Քարվաճառը, Ապարանի և Արագածի միջհամայնքային ճանապարհները դժվարանցանելի են: Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 838 տրանսպորտային միջոց՝ 720 բեռնատար և 118 մարդատար ավտոմեքենա: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |