73-ամյա Շերը՝ Dsquared2-ի նոր գովազդային արշավի դեմքը10 փետրվարի 2020 - 13:02 AMT PanARMENIAN.Net - 73-ամյա ամերիկահայ hայտնի երգչուհի և դերասանուհի Շերը (Շերիլին Սարգսյան) դարձել է Dsquared2 նորաձևության բրենդի գարուն-ամառ հավաքածուի գովազդային արշավի դեմքը: Առաջին լուսանկարում, որը հրապարկվել է բրենդի Instagram-ում, 73-ամյա երգչուհին ICON գրությամբ հագուստով է: Գովազդային արշավը Dsquared2-ի համար լուսանկարել են Մերտա Ալասն ու Մարկուս Պիգոտան, գրում է Esquire.ru-ն: Լուսանկարների շարքը նվիրված է Dsquared2-ի 25-ամյա հոբելյանին: Շերի համար սա հազվադեպ, բայց ոչ առաջին մասնակցությունն է նորաձևության գովազդային արշավին: Նա, օրինակ, լուսանկարվել է Marc Jacobs-ի 2015-ի աշուն-ձմեռ հավաքածուին նվիրված գովազդային արշավում: Dsquared2-ը, իր հերթին, հաճախ է հրավիրում գովազդում նկարահանվելու առաջին մեծության աստղերի և սուպերմոդելների: Օրինակ, վերջին հերոսներից էին Նաոմի Քեմփբելն ու Բելլա Հադիդը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |